ՄԱԿ-ի գնահատականները շատ երկիմաստ են և շատ ուշացած, ԱԺ-ում լրագրողներին ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով՝ մեր հայացքները մեր գործընկերներին ենք ուղղում ու շարունակաբար աշխատանք ենք տանում:
«Տասը ամիս շարունակ մենք ասել ենք, որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել ՄԱԿ-ի գործակալություններին գնալ ԼՂ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել ու արձանագրել իրավիճակը, բայց ըստ էության՝ այդ հորդորներն ու կոչերը տեղ չեն հասել հանգամանքների բերումով»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ՄԱԿ-ի ձևակերպումը նորմալ չէ, տարակուսանք և ափսոսանք է առաջացնում, իսկ էթնիկ զտումը միայն ավերածությունների մասին չէ:
«Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստան, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով՝ 10 ամիս շարունակ տևող բլոկադայի և հումանիտար ճգնաժամի հետևանքով»,- արձանագրեց Խանդանյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի առաքելության տարածաշրջան մեկօրյա այցից հետո, ասված է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 հայ։ Նշվում է, որ հոկտեմբերի 1-ի այցի ընթացքում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորած առաքելությունը նպատակ ուներ տեղում գնահատել իրավիճակը և բացահայտել թե՛ մնացած, թե՛ տեղահանված բնակիչների մարդասիրական կարիքները։
Մանրամասները՝ տեսանյութում: