Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Հայաստան, նա այդ մասին գրել է X-ում (նախկին Twitter)։
«Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադառնում եմ Հայաստան։ Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»,-գրել է նա՝ կիսվելով Արարատի նկարով։
Նշենք, որ Կոլոննան մի շարք հանդիպումներ կունենա հայաստանում։ Սպասվում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի համատեղ ասուլիսը։