Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3 017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2 539 անձ տեղակայված է սեփական տներում, բնակարաններում, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մովսիսյանը նշեց, որ Աշտարակում տեղակայվել է 2 305 անձ, որից 390 անձ՝ հյուրանոցներում և հյուրանտներում, իսկ 1 915 անձ՝ տներում և բնակարաններում։
Ապարանում 354 անձ է տեղակայվել, որից հյուրանոցներում, հյուրատներում՝ 57, բնակարաններում, սեփական տներում՝ 297 անձ, Թալինում՝ 264 անձ, որից հյուրանոցներում՝ 31, տներում՝ 233, Ծաղկահովիտում՝ 94 անձ, բոլորն էլ՝ տներում և բնակարաններում։
Մարզում հաշվառում անցած 2 539 անձից 2 086-ը ստացել են սնունդ։ Հյուրանոցներում տեղակայվածներին երեք անգամյա սունդը տրամադրում է տնտեսվարողը։
Նա նաև նշեց, որ տեղահանված արցախցիներից դպրոց է ընդունվել 150 երեխա։ Նրանց տեղափոխումը նույնպես կառավարության հոգածությամբ է:
Մանրամասները՝ տեսանյութում: