Թուրքիայում ողջունել են Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմար Չելիքին։
Վերջինս այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գրանադայում պետք է շրջադարձային փաստաթուղթ ստորագրվեր, բայց Ալիևի հետ հանդիպումը չեղարկվել է։
Հոկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Ալիևը Երևան-Փարիզ պայմանագրի պատճառով չի մեկնի Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման: Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։