Վրաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ իր հրավերով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժաանակ։
«Մենք մեծ հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն»-հայտարարել է նա։
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով ժամանել է Վրաստան։ Ալիևը հայտարարել է ՀՀ ղեկավարության հետ Վրաստանում հանդիպելու հնարավորության մասին։ Նա նշել է նաև, որ Վրաստանը պետք է որպես միջնորդ մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։