ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:
«ՀՀ ԱԳՆ֊ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,-հայտնել է խոսնակը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արդեն սկզբունքային համաձայնություն է տվել հանդիպմանը։