Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արդեն սկզբունքային համաձայնություն է տվել հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա տեղեկացրել էր, որ հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: