Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կարո Փայլանը զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին, գրել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին: Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:
Ըստ Մուսինյանի՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: