«3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի», «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ԶԼՄ-ն հետաքրքրվել էր կիրակի օրը Թբիլիսիում Ալիևի և Ղարիբաշվիլիի հնչեցրած՝ Վրաստանում հանդիպելու առաջարկի մասին, արդյոք խոսքը «3+3», թե՞ տարածաշրջանային նոր, եռակողմ ձևաչափի առաջարկի մասին է և ընդունելո՞ւ է արդյոք Երևանն այդ առաջարկը։
Լրատվամիջոցի փոխանցմամաբ՝ ԱԳՆ-ն, ըստ էության, չի մեկնաբանել Վրաստանում հանդիպելու առաջարկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։