ԶԼՄ-ները հայտնել են Երևանի հնարավոր փոխքաղաքապետերի անունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, որն Ավինյանի մտերիմն է քաղաքապետարանում:
Մյուս փոխքաղաքապետի հարցն էլ դեռ վաղուց է որոշված. այս պաշտոնում կնշանակվի Արմեն Փամբուխչյանը, որը, թերթի տեղեկություններով, քաղաքապետարանում Փաշինյանի «աչքն ու ականջն է»: Նա «գործազուրկ» է դեռ հունիսի 30-ից՝ ԱԻ նախարարության լուծարումից հետո: Փաշինյանն էլ երկար փնտրտուքներից հետո նրա համար դեռ վաղուց պահել է փոխքաղաքապետի պաշտոնը:
Փոխքաղաքապետերից մեկն էլ պետք է բաժին հասնի «Հանրապետություն» կուսակցությանը: Այս պահին թեժ քննարկումներ են կուսակցության ներսում Արտակ Զեյնալյանի և Անի Խաչատրյանի թեկնածությունների շուրջ: ՔՊ-ն այդ պաշտոնը տալու է Արամ Սարգսյանի ղեկավարած ուժին, իսկ թե ո՞ւմ կառաջադրեն՝ Զեյնալյանի՞ն, թե՞ Անի Խաչատրյանին, «Հանրապետություն»-ը դեռ քննարկում է, գրել է թերթը: