Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն անվանել է ռուսական միջնորդության հրաժարման այլընտրանք, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Եթե Երևանը հրաժարվի Մոսկվայի միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը Բաքվում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Ալիևը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ։
«Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ճշմարտությանը՝ ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։ Իր հերթին ՀՀ արտգործնախարարը հայտնել էր, որ չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, երկիրը կներկայացնի փոխնախարարը։