Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան ավարտել է ծառայությունը: Նա X-ի իր էջում հրապարակել է Արարատի լուսանկարները և հրաժեշտ տվել Հայաստանին:
«Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր լքում եմ Հայաստանը։ Պատուհանից Արարատին նայելիս՝ մտածում եմ, որ արել եմ ամեն ինչ՝ չափազանց դժվար ժամանակներում Արգենտինան ներկայացնելու համար։ Մաղթում ենք ամենալավը խիզախ և դիմացկուն հայ ժողովրդին։ Իմ սիրտը միշտ կմնա քեզ հետ»,- գրել է դեսպանը: