ԱՄՆ պետքարտուղարությունն «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստան ադրբեջանական ներխուժման վտանգի մասին նախազգուշացումը, որը հայտնել է Politico-ն։
«Ուժի կիրառումն անընդունելի է, հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Երևանի և Բաքվի միջև։ Միացյալ Նահանգները շարունակում է ամենաբարձր մակարդակով համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները»,- ընդգծել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
Ամերիայն արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:
Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրներին առաջիկա շաբաթներին Հայաստանի հարավային շրջաններ Ադրբեջանի հավանական ներխուժման մասին։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...