ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները, գրել է նա X-ում (նախկինում Twitter):
«Ալիևն առաջ է շարժվում Հայաստանի հարավին տիրանալու իր նպատակին հասնելու համար։ Կասկածից վեր է, որ նրա վարչակարգն ավելի համարձակ է դարձել Արցախ ներխուժելուց հետո աննշան հետևանքներից հետո։ Ես Պետդեպարտամենտին կոչ եմ արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները»,- գրել է Փալոնը։
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 75 կոնգրեսականներ, այդ թվում՝ Փալոնը, Ադամ Շիֆը և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...