Ազգային կոմիտեն հոկտեմբերի 12-ին քննարկել է վերակազմակերպման ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանման հարցերը, ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկումը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով էր, արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։ Նաև քննարկել են ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետերի, Ազգային կոմիտեի կազմակերպման ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի հարցերը։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Մամուլի ծառայությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ովքեր են մասնակցել քննարկմանը։