Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այս շաբաթ իրենք ավարտելու են Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործառնական և կոնկրետ համագործակցության միջոցառումները, հայտնում է Zone Militaire-ն:
Լեկորնյուն տեղեկացրել է, որ օրակարգում է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու հարցը։ Ճնշումներից խուսափելու համար նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, բայց ասել է, որ դրանք պաշտպանական են և կնպաստեն Հայաստանի անվտանգության ապահովմանը:
Նա ավելացրել է, որ «շատ ուշադիր հետևում է» Հայաստանի թեմային, փոխվստահության մթնոլորտ է հաստատել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ և կապի մեջ է լինելու վերջինիս հետ՝ օպերատիվ և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։