Թուրքիան և Ադրբեջանը նպատակ են դրել նվաճել Հայաստանը, հայտարարել է հայազգի ամերիկացի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
«Մենք տոկուն ժողովուրդ ենք. Բայց ինչո՞ւ պիտի համառ լինենք 100 տարի։ Նրանք, ովքեր դեռևս ժխտում են մեր ցեղասպանությունը [որ նրանք իրականացրել են], ազատություն են ստացել համաշխարհային տերությունների կողմից՝ կազմակերպելու վտարում, որից մենք բոլորս վախենում ենք, որն առաջիկա ամիսներին կհանգեցնի ավելի շատ հայկական հողերի գրավմանը: Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են դրել նվաճել Հայաստանը»,- գրել է Օհանյանը X-ում (նախկինում՝ Twitter):
2022 թվականի հոկտեմբերի 24-ին Օհանյանը Instagram-ում հրապարակել էր լուսանկար ընտանեկան արխիվից և պատմել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախնիների պատմությունը։ 2023 թվականի ապրիլի 24-ին լրացել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի քան մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները։
1965 թվականի մայիսին Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Վատիկանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...