ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հոկտեմբերի 15-27-ը այցելելու է տարածաշրջան՝ բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք հարցեր, հայտնում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։
Այցի ընթացքում Հաքը կլինի Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում:
Նա զբաղվում է Հարավային Եվրոպայի և Կովկասի քաղաքականությամբ, նախկինում աշխատել է որպես Հարավային Եվրոպայի հարցերի գրասենյակի տնօրեն՝ ընդգրկելով Կիպրոսը, Հունաստանը, Մալթան և Թուրքիան:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է առաջիկա շաբաթներին Հայաստանի հարավային շրջաններ Ադրբեջանի հավանական ներխուժման մասին: