Այսօր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության շենքի դիմացից Ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով բողոքի ակցիայի 4 մասնակից ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ և լրատվության հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցիա: Մի խումբ արցախցիներ դժգոհում էին Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ի որոշումից, որով հոկտեմբերի 1-ից որոշ պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու չեն վարձատրվել:
Ցույցի ընթացքում իրավիճակը թեժացել էր, և ցուցարարների ու նախագահ Շահրամանյանի աշխատակազմի աշխատակիցների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ցուցարարները քաշել-պատռել էին աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի կոստյումը: Նա նախագահ Շահրամանյանի եղբայրն է: