ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
1994-1999 թթ․ սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, 1999-2002 թթ․ուսումը շարունակել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասպիրանտուրայում։ 2002-ի հոկտեմբերին ստացել է ԵՊՀ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005-ի սեպտեմբերից դեկտեմբեր՝ Ջորջ Մարշալի Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, Գարմիշ-Պարտենկիխեն, Գերմանիա։ 2007-2008 թթ․ Լոնդոնի դիվանագիտական ակադեմիա, Վեսթմինսթերի համալսարան, ստացել է դիվանագիտության մագիստրոսի կոչում։
1998թ․ մարտ ամսից մինչև դեկտեմբեր՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության արտաքին կապերի վարչությունում աշխատել է առաջին կարգի մասնագետ (Երևան): 2000-2002 թթ․՝ ՀՀ ԱԳՆ, Ամերիկայի վարչություն, կցորդ (Երևան)։ 2002-2004 թթ․ Իրանում ՀՀ դեսպանություն՝ կցորդ (Թեհրան)։ 2004-ի մարտից նոյեմբեր ՀՀ ԱԳՆ, ԵՄ բաժին, կցորդ (Երևան)։
2004թ․ նոյեմբերից մինչև 2006թ․ սեպտեմբեր՝ ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման վարչություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար (Երևան)։ 2006-ի սեպտեմբերից մինչև 2010-ի մարտ՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանություն, երկրորդ քարտուղար (Լոնդոն)։ 2010-ի մարտից մինչև 2011-ի փետրվար՝ ՀՀ ԱԳՆ, Եվրոպայի վարչություն, առաջին քարտուղար (Երևան)։ 2011-ի փետրվարից մինչև 2012-ի մարտ՝ ՀՀ ԱԳՆ, ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչ (Երևան)։
2012-ի մարտից մինչև 2016-ի հուլիս՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար (Վաշինգտոն)։ 2016-ի օգոստոսից մինչև 2018-ի հոկտեմբեր՝ ՀՀ ԱԳՆ, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ (Երևան)։ 2018-ի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվար՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, փոխդեսպան (Բրյուսել)։ 2022-ի հունվարից հուլիս՝ ԱԳՆ քարտուղարություն, խորհրդական։ 2022-ի հունիսից 2023-ի հունվար՝ ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար։
Դիվանագիտական աստիճանը՝ ավագ խորհրդական, տիրապետում է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...