Եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ, Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, անշուշտ, պատժամիջոցներ կկիրառվեն, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Նա նշել է, որ այդ պատժամիջոցներն այժմ ԵՄ-ի սեղանի վրա են՝ մշակման փուլում։
Ռոթը ընդգծել է նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնման անհրաժեշտության մասին։
«Մենք սատարում ենք ՀՀ-ի՝ եվրոպական կառույցներին մերձանալու ցանկությանը»,-նշել է նա՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում ունեցած ելույթի ուղերձներին։
«ԵՄ հնարավորինս արագ պետք է ընդլայնի համագործակցություը ՀՀ-ի հետ, հնարավորինս կայուն աջացություն ցուցաբերի ԼՂ-ից տեղահանվածներին։ ՀՀ-ԵՄ մերձեցման ճանապարհին կարևոր քայլ կարող է լինել նաև վիզաների ազատականացումը»,-ասել է Ռոթը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասն՝ տեսանյութում։