ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ զրորյցում հերքել է ՌԴ-ում դեսպան նշանակվելու իր ագրեմանի հաստատումը մերժելու լուրերը: Նա հաստատել է, որ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար:
Հարցին, թե այս մասին նրան առաջարկ արել են, թե ոչ, Արսենյանը պատասխանեց.«Որևէ մեկին որևէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն անցնում է հայկական ընթացակարգով։ Ո՞նց եք կարծում, առանց ինձ առաջարկություն անելու՝ գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, որից հետո ՌԴ-ն, եթե պատասխանի՝ նոր ինձ առաջարկելու են, որ ես որոշեմ՝ գնալու եմ, թե՞ չէ»։
Արսենյանն ասաց, որ իր փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում: