Հայ-ռուսական հարաբերություններում չկա մի խնդիր, որը հնարավոր չլինի կարգավորել, ԱԺ-ում տեղի ունեղած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստիացրել է ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ պետք է սթափ նայել իրավիճակին: «Հայաստանն այս բարդ, փլուզվող աշխարհակարգերի շրջանում գտնվում է բավականին լարված իրավիճակում, բայց սկսած մեր տնտեսական հաջողություններից, կարողանում ենք իրավիճակը ստաբիկլ պահել՝ նաև գործընկերների հետ հարաբերություններում»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ում միլիոնավոր հայեր են ապրում, որոնք նույնիսկ տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեն: «Ինչքան էլ սուր թվա իրավիճակը, ինչքան էլ եթերներով տարբեր բաներ հեռարձակվեն, որոնք չեն բխում մեր երկուստեք հարաբերությունների կարգավորումից, բայց ժամանակ է գալու և ամեն ինչ կարգավորվելու է»,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: