Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգը, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծաայությունից։
Ղեկավարներն առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։