Հունգարիան Հայաստանին խնդրել է հյուպատոսություն բացելու թույլտվություն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք վերսկսում ենք դիվանագիտական կապերը և կառուցում ենք այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու երկրների շահերին: Այսօրինակ վերականգնումը մեզ կօժանդակի, քանի որ կա ընդհանուր հիմք՝ քրիստոնեությունը: Հունգարացիներս հպարտությամբ ենք ասում, որ քրիստոնեական պետություն ունենք ավելի քան հազար տարի, հետո գալիս ենք Հայաստան, տեսնում ենք ձեր ժամկետները և ավելի համեստ ենք մեզ պահում: Հայ քրիստոնյա եկեղեցին կարևոր դեր է խաղացել մեր կապերը վերականգնելու գործում»,- նշել է Սիյարտոն:
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ 40 մլն հունգարական ֆորինթ (104 հազար եվրո) կտրամադրեն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին, բացի այդ, ՀՀ քաղաքացի հանդիսացող 30 ուսանողի հունգարական բուհերում ուսանելու համար կրթաթոշակ տալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու մեր կապերը: Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցել այդ անձանց բուժման հարցում, մեր բուժհաստատությունները պատարստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին, նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել»,- հավելել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում