Խաղաղության համար հնարավոր բոլոր գները վճարել ենք, ավել գին չեմ կարծում, թե կվճարենք, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
«Կա «պետություն» և «հայրենիք» հասկացություն: Ողջ Հայկական լեռնաշխարհը իմ՝ որպես հայ մարդու հայրենիքն է, բայց կա Հայաստանի Հանրապետություն պետություն այն տարածքով, որով մենք անկախացել ենք»,- ասել է Սիմոնյանը՝ հակադարձելով հայրենիքի մի մասի՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի մասին հարցին:
ԱՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ «հայրենիք» հասկացությունը վերացական է: «Ադանան, Կարսը, Մուշը Ձեր հայրենի՞քն է, թե՞ ոչ, Արցախը Ձեր հայրենի՞քն է»,- հարցրել է նա:
Սիմոնյանը նաև մեջբերել է Ադրբեջանի պնդումները, որ որոշ վայրերում հայերն են Ադրբեջանի տարածքում:
Մանրամասները՝ տեսանյութում։