Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը եռօրյա այցով Սյունիք կմեկնի, գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի աղբյուրների՝ նա կայցելի մարզի բոլոր խոշոր համայնքներ, կհանդիպի մարզային իշխանության և համայնքապետերի հետ։ Մարզի ղեկավարությանը, ըստ թերթի, փոխանցել են, թե նախագահը ցանկանում է ծանոթանալ մարզային խնդիրներին։
«Սակայն երկրի քաղաքական ղեկավարության՝ Սյունիքի նկատմամբ վերջին շրջանի «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում: Եվ ոմանք չեն բացառում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո հայտնված Սյունիքում գուցե կարևոր իրադարձություններ են սպասվում, և դա է այս ուշադրության բուն պատճառը։ Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին Փաշինյանի այցից անմիջապես հետո»,- եզրակացնում է թերթը:
Հոկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով մեկնելու է Սյունիքի մարզ: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Փաշինյանը Սյունիքում է մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: