ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին, ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նաև նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։