Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։
Այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում։
Այսօր ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին, հայտնել էր, որ Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Ըստ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ նախարարը ծրագրում է այցելել Արցախից բռնի տեղահանվածների տեղավորման կենտրոններ։ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարը նոյեմբերի 4-ին կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։