Ադրբեջանի հետ հանդիպելու, խաղաղության պայմանագրի մասին մեկնաբանություններով փոխանակվելու 6-րդ ռաունդն է, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:
«Գրանադայում կայացավ քառակողմ հանդիպում, որտեղ հանդիպման արդյունքներով հրապարակվեց մի փաստաթուղթ, որն արտացոլում է երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղենիշ է այդ խաղաղության համար»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գրանադա հետաձգվել է նրա մրսածության պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում