Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձևավորելու կամ այն գլխավորելու հարցեր, հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ»։
«Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի»,- հավելել է Թաթոյանը։