Առաջին նախագահի գրասենյակն արձագանքել է Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ որակելով այն կեղծիք։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց» Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»,- գրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ավելի վաղ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հերքել էր նաև Արման Թաթոյանը՝ նշելով, որ իր հետ երբևէ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձևավորելու կամ գլխավորելու հարցեր։
: