Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված կառավարության ջանքերը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փոխվարչապետը Լուիս Բոնոյին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։