«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը նոյեմբերի 1-4-ը ՀՀ 1100 քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցում է անցկացրել ու պարզել, թե ինչ վարկանիշ ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովն ու կառավարությունը։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ամենաբացասական գնահատականն ստացել է ԱԺ-ն։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում հարցված քաղաքացիների 34,2%-ը նշել է, որ հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։
«52,6%-ը նշել է, որ հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ ՀՀ կառավարության գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 29,%-ը, 57,7%-ը նշել է, որ հավանութուն չի տալիս կառավարության գործունեությանը։ ՀՀ ԱԺ-ի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 22,2%-ը, 64,2% նշել է, որ հավանություն չի տալիս ԱԺ-ի գործունեությանը»,-հայտնել է Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23%-ը, 53,7%-ը հավանություն չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։