«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին ԿԸՀ-ն հերթական նիստում տվել է պատգամավորի մանդատ, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը: ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին»,- մասնավորապես նշում են ԿԸՀ-ից։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 38-ամյա պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ էր եղել նոյեմբերի 6-ին։