Բաքուն Եվրամիությանը մեղադրել է «ադեկվատ» չինելու մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Մասնավորապես, Բաքուն «անընդունելի» է անվանել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման անընդունելիության մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները և Բրյուսելին սպառնացել «համարժեք պատասխանով»։
«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլև համարժեք պատասխան կստանա»,-հայտարարել են գերատեսչության հայտարարության մեջ:
Բաքվի կարծիքով, Բորելի հայտարարությունները «չեն արտացոլում տարածաշրջանի իրողությունները, ադեկվատ չեն, անընդունելի են և սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը»։
Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանին ուղղվող հնարավոր աջակցության և երկրի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին հայտարարությունները Բաքվում «տարածաշրջանային լարվածության սրմանը» նպաստող հանգամանք են համարել։
Նոյեմբերի 13-ին Բորելը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքներով զգոնության կոչ էր արել Ադրբեջանին։ Նա նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների որակի վրա։
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: