ԶԼՄ-ները հայտնել են իշխանությունների՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում վերլուծություններ անցկացնելու մտադրության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել:
Բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհամապատասխանություններ է հայտնաբերել, գրել է թերթը:
«ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբն ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ»,- գրել է թերթը:
Արդյունքում՝ պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաև իրավապահներն են որոշակի տվյալներ տրամադրել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: