ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին, գրել է «Փաստ»-ը:
Ըստ թերթի՝ ծրագրում մանրամասն ներկայացվելու են Կարապետյանի և իր համակիրների մոտեցումները ՀՀ առաջ ծառացած կարևորագույն տարբեր հարցերում։ Թե կոնկրետ ի՞նչ դետալներ կան ծրագրում, լրատվականին չի հաջողվել ճշտել:
Նշենք, որ Կարապետյանը հայտարարել էր նոր քաղաքական շարժման մեկնարկի մասին և նշել, որ իրեն ՊՆ ղեկավարի պաշտոնից ադրբեջանական կողմի պահանջները չընդունելու համար են հեռացրել:
ՔՊ պատգամավորները ՊՆ նախկին նախարարի հայտարությունները «ցնդաբանություն» էին որակել: