Նախորդ շաբաթ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ընդլայնված կազմով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է հրավիրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով պատգամավոր Ագնեսա Խամոյանին:
Թերթի հետ զրույցում պատգամավորը հաստատել է, որ քննարկվել են առաջիկա անելիքները և ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության մարտավարության հետ կապված հարցեր:
«Այո՛, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաստատում եմ ձեր տեղեկությունը, ուզում եմ նաև ընդգծել, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»,- թերթին հայտնել է պատգամավորը:
Նոյեմբերի 6-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ էր ստացել, իսկ նոյեմբերի 14-ին խորհրդարանում երդում տվել: