Չեմ կարող մեծ հույսեր հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ԼՂ հայերի վերադարձի մասով պայմաններ ապահովելու վերաբերյալ որոշմանը կհետևեն կոնկրետ գործողություններ, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ կտա դատարանի այս որոշումը։
«Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը և շատ կարևոր է, որ այդ դատարանի մաս կազմող երկրները հետևեն նրա որոշումներին: Ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց, ցավոք, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ, որպեսզի Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը կանխվի»,- ասել է Խանդանյանը։
Այդուհանդերձ, պատգամավորը ողջունել է դատարանի որոշումը և հույս հայտնել, որ այն դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել:
Նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ էր կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Կառուցողական». Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Բաքվի առաջարկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։ «Կառուցողական: Մենք հասկանում...