ՀՀ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած բանակցային հարթակ, եթե այն արդյունավետ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է բանակցել տարածաշրջանում, թե՞ արևմտյան միջնորդները պարտադիր են բանակցային գործընթացներում:
«Եթե հարթակներ կան, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, ապա Հայաստանը չի մասնակցում այդ հարթակների բանակցություններում, եթե ներշնչում է, ապա մասնակցում է»,- ասաց նա:
Արշակյանը չմասնավորեցրեց, թե որ հարթակը նկատի ունի՝ նշելով, որ տարբեր հարթակներում այժմ պրոցեսներ են ընթանում: ԻՆչ վերաբերվում է Երևան-Բաքու ուղիղ կապին, ապա Արշակյանն ասաց, որ այդպիսի կապ գոյություն ունի, օրինակ՝ խաղաղության պայմանագրի առաջարկները ուղարկվում ու ստացվում են առանց միջնորդների
Հարցին, թե ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Հայաստանը դիտարկո՞ւմ է արդյոք անվտանգային այլընտրանքյային համակարգ, մեզ անվտանգության երաշխիքներ տալի՞ս են, Արշակյանը պատասխանեց, որ անվտանգային համակարգը միայն պայմանագրերը չեն, դա նաև սպառազինությունն է, զինվորներ են, միջազգային իրավական պայմանագրերը:
«Երբ դուք անվտանգային հարց եք բարձրացնում, մեկ կամ երկու պայմանագրով դա չի որոշվում: Տեսնում ենք, որ սպառազինության տեսանկյունից, առնվազն, այլընտրանքներ կան և դրանք Հայաստանն օգտագործում է»,- ասաց ԱԺ փոխխոսակը:
Մանրամասները՝ տեսանյութում: