Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, գրում է «Ազատություն»-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նշելով, որ այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։