Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
ՀՀ ԱԽ փոխնցմամբ՝ կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը: