Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
«Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի ամրապնդմանը։ Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Ամեմայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այն իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները։
«Իր հերթին Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրեց, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նախագահն անդրադարձ կատարեց Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Այս առիթով Իրաքի նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։ Վերջինս հաստատեց նաև, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...