Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են 2024-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ թեման օրակարգ է բերել իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, ասել է՝ «այնքան են անելու, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ խորհրդարան»,- հավելել է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։