ՌԴ-ին համարել ու համարում ենք բարեկամ երկիր, ՌԴ-ում հայերի հետագա ճակատագրի մասին քաղաքացու հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ամեն ինչ կանենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցենք փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հարգելու, ինքնիշխանությունը անկախությունը հարգելու տրամաբանության մեջ»,- ընդգծել է վարչապետը։
Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ վարորդական վկայականները ճանաչելուն, Փաշինյանը նշել է, որ դրա վերաբերյալ ռուսական կողմի փաստարկները համոզիչ չեն։ Նա հավելել է, որ ռուսական կողմի հետ կաշխատեն այդ ուղղությամբ։
Հոկտեմբերի 24-ին ՌԴ Պետդուման որոշել էր անորոշ ժամանակով հետաձգել Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչումը։