Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին, կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էին մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։