Հայաստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից նշում են, որ արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից: