Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում չի նախատեսվում, Armenia Today-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Սկոպյե։
ԱԳՆ-ն նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Հայտնել էին, որ այցի ընթացքում նախատեսված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ: