ՀՀ-ում գործում է ռազմապատժիչ ընտրական հանձնաժողով, իսկ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն անձամբ է կոորդինացնում ճնշումները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Այսօր ավելի դժվար գործ, քան ՀՀ պաշտպանության նախարարի գործն է, չկա: Նա այսօր պետք է զբաղվեր միայն մի հարցով, թե ոնց է ամրապնդում մեր պաշտպանունակությունը: Այդ մարդը ժամեր, օրեր, շաբաթներ է գտնում միկոմակարդակով կառավարելու ՏԻՄ մարմինների գործունեությունը և իշխանության ձևավորման հարցերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավարումը: Ալավերդիում, Վանաձորում, Վարդենիսում և այլ համայնքներում հաղթած ընդդիմադիր համայնքապետերին տարբեր միջոցներով ճնշում են, կեղծ մեղադրանքներ առաջադրում:
«Մեր անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները, սիրում են որպես հաղթաթուղթ ներկայացրել այսպես կոչված նվաճումները ժողովրդավարության ոլորտում, իբր Հայաստանում վերջապես հարգվում է ժողովրդի կամքը, ընտրություններ են անցկացվում, իբր ընդդիմադիրներին թույլ են տալիս կառավարել ՏԻՄ մարմիններում, իրականությունը շատ հեռու է իշխանությունների ներկայացրածից»,- համոզմունք է հայտնել Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում